-
28.02.2015|
13:57
2015-ին Ստեֆանի Թոփալյանը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ» երաժշտական հեղինակավոր 60-րդ մրցույթում: Նա ելույթ կունենա Վիեննայում հայազգի 5 այլ տաղանդավոր մասնակիցների հետ: Այս պահին ստեղծագործական անձնակազմի հետ Ստեֆանին ակտիվորեն մասնակցում է մրցույթի նախապատրաստական աշխատանքներին: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 19-ին:
-
28.02.2015|
13:56
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մայրաքաղաքի Ռուբեն Սևակի անվան թիվ 151 դպրոցում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված հայ բանաստեղծի 130-ամյակին:
-
27.02.2015|
22:49
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայանա «Genealogy» խմբով: Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ խմբի 6 մասնակիցներից չորրորդը ճապոնահայ երգչուհի Ստեֆանի Թոփալյանն է. նա ներկայացնում է Ասիա աշխարհամասը:
-
27.02.2015|
17:45
Փետրվարի 26-ին Վինչենցո Բելլինիի «Նորմա» օպերայով մեկնարկեցին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթները Բեյրութում անցկացվող Ալ Բուստան միջազգային փառատոնում։ Նշենք, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ Երիտասարդական նվագախումբը հրավիրվում է հեղինակավոր միջազգային այս փառատոնի կողմից՝ որպես պաշտոնական նվագախումբ։
-
27.02.2015|
03:58
«Իրատես de facto»-ի հյուրը բռնցքամարտի հանրահայտ մարզիչ, ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ ՎԱԶԳԵՆ ԲԱԴԱԼՅԱՆՆ է:
-
27.02.2015|
03:34
«Իրատես de facto»-ի հյուրն է բեմադրիչ ԱՐՄԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆԸ: Նրա հետ զրույցի առիթը ամիսներ առաջ Համազգային թատրոնում բեմադրված «Արտավազդ-Շիդար» ներկայացումն է՝ ըստ Գուրգեն Խանջյանի պիեսի:
-
26.02.2015|
21:17
Մարտի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Կոմիտասի ծննդյան 145-ամյակին նվիրված հայ ժամանակակից արվեստագետների ստեղծագործությունների ցուցահանդես (գեղանկար, քանդակ, գրաֆիկա, դեկորատիվ-կիրառական արվեստ):
-
25.02.2015|
14:05
Արցախի Հանրապետության կառավարության և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հովանավորությամբ կազմակերպված՝ «Ես եմ Արցախը» խորագրով լուսանկարների մրցույթը նվիրված էր «Արցախի վերածննդի» օրվան` փետրվարի 20-ին:
-
24.02.2015|
12:21
Անծայրածիր տիեզերքում՝ ամպերի հովանու ներքո, ապրում էր լուսափայլ Ձյունե Փաթիլը։ Նրա թախծոտ աչքերում և այտերին սառցե կաթիլներ էին քարացել։
-
24.02.2015|
12:16
Նրան հիմա կանվանեն մանկագիր, թե թարգմանիչ, լավագույն լրագրող, թե սցենարիստ, ես կառանձնացնեմ լրագրողը՝ Ռադիոհեռուստապետկոմում երկարամյա աշխատանքը նկատի ունենալով, նաև այն ջանքերը, որ ուղղված էին մեր անվանի գրողների, արվեստագետների կյանքն ու ժառանգությունը, նրանց անունը սերունդների համար մշտարթուն պահելուն: